Կարևոր իրադարձություններ

Կարո Փայլանը տեսակցել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված հայ կնոջը

13 Հունիս, 2019 10:52
Կարո Փայլանը տեսակցել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված հայ կնոջը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված Արփինե անունով հայ կնոջ ընտանիքին. գրում է ermenihaber-ը: 

Հանդիպման վերաբերյալ Փայլանը գրառում է արել իր Twitter-ի էջում, որտեղ մասնավորապես ասված է. «Սամաթիայում մայիսի 31-ին ատելության հողի վրա հայ կինը ենթարկվեց հարձակման։ Հարձակումն իրականացրածները դեռևս ձերբակալված չեն։ Երեկ, երբ ես այցելեցի նրանց ընտանիքին, ասացին, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները ամոթ չունեն, բայց  ես ամոթ եմ զգում իմ երկրի փոխարեն»։ 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։  


 

Լրահոս

Դիտել ավելին