«Հրապարակ» թերթը գրում է. ««Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ: Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: