Կարևոր իրադարձություններ

Այսօր Արցախի հերոս Յուրա Պողոսյանի հիշատակի օրն է. Artsakhpress.am

12 Հունիս, 2019 23:53
Այսօր Արցախի հերոս Յուրա Պողոսյանի հիշատակի օրն է. Artsakhpress.am
Յուրա Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Կոտովո քաղաքում (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը և պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: Գրում է Artsakhpress.am-ը:
 
1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 
 
1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ և սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 
 
1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
 
Արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, ՀՀ ազգային հերոսի կոչման (հետմահու, 20.09.1996), ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանի, Արցախի հերոսի կոչման (հետմահու, 2002) և ԼՂՀ բարձրագույն «Ոսկե Արծիվ» շքանշանի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին