Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի 32 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

12 Հունիս, 2019 23:22
Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի 32 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահափորձի գործով ներգրավված է 292 կասկածյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15, 36-ը՝ 10, 81-ը՝ 5, իսկ 177-ը՝ երեք տարվա ազատազրկման: Կասկածյալներից երկուսն անմեղ են ճանաչվել:

Դատախազությունը նրանց բոլորին մեղադրանք է առաջադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր հավատարմությունը հայտնած «Սինա Վիլայեթ» խմբավորման անդամ լինելու մեջ:

Ինչպես պարզել էր հետաքննությունը, ծայրահեղականները մտադրվել էին վերացնել Եգիպտոսի նախագահին Մեքքայի հյուրանոցներից մեկում:

 

Լրահոս

Դիտել ավելին