Կարևոր իրադարձություններ

Ընդունվում են քոլեջների եւ ուսումնարանների ղեկավարման իրավունքի հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը

12 Հունիս, 2019 22:14
Ընդունվում են քոլեջների եւ ուսումնարանների ղեկավարման իրավունքի հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2019թ. հունիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը  (բացի շաբաթ եւ կիրակի օրերից) նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին