Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

12 Հունիս, 2019 20:50
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

««Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։

Հայտնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։

Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին