Կարևոր իրադարձություններ

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ մեկ ոստիկան կալանավորվել է․ ՀՔԾ

12 Հունիս, 2019 20:31
Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ մեկ ոստիկան կալանավորվել է․ ՀՔԾ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորին մի քանի օր առաջ Երևանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի։

«Ոստիկաններին մեղադրանքներն առաջադրվել են ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ոստիկաններից մեկն այս պահին կալանավորված է, նրա կալանքի միջնորդությունը բավարարվել է»,-տեղեկացնում է  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ իր մերձավորին ծեծի ենթարկելու դեպքի հետ կապված ավելի վաղ գրառում էր կատարել Դավիթ Խաժակյանը և հայնտել, որ կալանավորվել է երկու անձ։ 


 

Լրահոս

Դիտել ավելին