Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում նշանակվել է նոր ոստիկանապետ, Երևան քաղաքն էլ ունի նոր քրեականի պետ. Shamshyan.com

12 Հունիս, 2019 19:36
Արմավիրի մարզում նշանակվել է նոր ոստիկանապետ, Երևան քաղաքն էլ ունի նոր քրեականի պետ. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վրաչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ունի մարդկային բարձր հատկանիշներ:

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին