Կարևոր իրադարձություններ

GM վարկային կազմակերպությունը պարզաբանում է մամուլի այսօրվա հրապարակումը

12 Հունիս, 2019 17:37
GM վարկային կազմակերպությունը պարզաբանում է մամուլի այսօրվա հրապարակումը

Ըստ մամուլի այսօրվա հրապարակումների GM վարկային կազմակերպությունը ղեկավարվում է Հայաստանի ՔԿՀ-ներից մեկից:

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ կազմակերպությունը տրամադրում է 200. 000 դրամ վարկ առանց ավելորդ փաստաթղթեր պահանջելու, միայն թե տվյալ պահին անհրաժեշտ է վճարել 35.000 դրամ:

Իսկ երբ մոտենում է վարկը ստանալու ժամանակը աշխատակիցները իրենց զանգահարած հաճախորդներին պատասխանում են հայհոյանքներով:

Տեղեկությունները ճշտելու համար, որպես հաճախորդ shabat.am-ը կապ հաստատեց կազմակերպության հետ:

Վարկ տրամադրելու համար առաջարկեցին մոտենալ մասնաճյուղ, իսկ վճարներ չպահանջեցին:

Որպես լրագրող ներկայանալուց հետո,կազմակերպության աշխատակիցը ասաց, որ տեղեությունները բնավ չեն համապատասխանում իրականությանը:

Հեղինակ՝ Աննա Ավետիսյան

 

Լրահոս

Դիտել ավելին