Կարևոր իրադարձություններ

Ազատամուտում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են. Տավուշի մարզպետարան

12 Հունիս, 2019 17:30
Ազատամուտում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են. Տավուշի մարզպետարան

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տավուշի մարզպետարանից: 

«Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:

Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:

Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:

Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ' համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ' փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:

Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:

Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր»,- ասված է Տավուշի մարզպետարանի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին