Կարևոր իրադարձություններ

Երևանը, Շիրակն ու Արագածոտնը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

12 Հունիս, 2019 16:10
Երևանը, Շիրակն ու Արագածոտնը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հետզհետե տարբեր մարզերում քայլ առ քայլ անցնում ենք համընդհանուր ներառման: Անցած տարի Արմավիրի մարզում ենք անցումը կատարել: Ներառական կրթությունը մեր քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառման»,- ասաց Հարությունյանը:

1994թ. աշխարհի 92 երկրների կառավարությունների ու 15 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրված «Սալամանկայի հռչակագիրը» սահմանեց, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք: Համաձայն այս հռչակագրի, կրթական ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները: Ներառական կրթության գաղափարը Հայաստանում տեղ գտավ հռչակագրի ստորագրումից 11 տարի անց` 2005թ, երբ ընդունվեց համապատասխան օրենքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին