Կարևոր իրադարձություններ

Առնվազն 26 մարդ Է տուժել հուսիների կողմից սաուդյան օդանավակայանի գնդակոծման հետեւանքով. Al Arabia

12 Հունիս, 2019 15:00
Առնվազն 26 մարդ Է տուժել հուսիների կողմից սաուդյան օդանավակայանի գնդակոծման հետեւանքով. Al Arabia

Հունիսի 12-ին առնվազն 26 մարդ Է տուժել հուսիների (Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցների) կողմից Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ասիրի նահանգի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Arabia հեռուստաալիքը, հաղորդել են Էր Ռիադի գլխավորած արաբական դաշինքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ արկը տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 2-ին ընկել Է ժամանման սրահում: Տուժածների թվում են՝ երեք կին ու երկու երեխա: Ութ վիրավորների հոսպիտալացում Է պահանջվել: 
Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով «Անսար Ալլահ» զինված կազմավորումների պաշտոնական ներկայացուցչին, օդանավակայանը գրոհի Է ենթարկվել կառավարվող ռեակտիվ արկով: Նրա խոսքով՝ գնդակոծման հետեւանքով քանդվել Է դիսպետչերական աշտարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին