Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի ու մի քանի համայնքների որոշ հատվածներում գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

12 Հունիս, 2019 14:51
Երևանի ու մի քանի համայնքների որոշ հատվածներում գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 13-ին ժամը 9.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, և 10-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Հերացի-Այգեստան փողոցներով պարփակված տարածքի և հարակից առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ադամյան, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների, Նարեկացի փողոցի 3ա, 3բ, 4ա, 4բ բազմաբնակարան շենքերի, հարակից կենցաղային օբյեկտի, Կոտայքի մարզի Արզական գյուղի մի մասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն` Ակունք, Զառ, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Հատիս, Զովաշեն, Կապուտան, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի և Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10-11 փողոցների, ժամը 09.00-ից մինչև ժամը 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ-2 թաղամասի, ժամը 14.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Ազատամարտիկների նրբանցքի գազասապառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին