Կարևոր իրադարձություններ

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը

12 Հունիս, 2019 13:57
Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Վրաստանի Հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարից մինչեւ ապրիլ Վրաստանում արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու ավելի քան երեք հազար դեպք:

2018 թվականին Վրաստանում ախտահարվածների թիվը փոքր-ինչ գերազանցել Է 2 հազարը: Նորմա Է համարվում կարմրուկով հիվանդանալու տարեկան 10 դեպքը: Վարակաբանները կարծում են, որ Վրաստանում կարմրուկի համաճարակը կարող Է կանգնեցնել միայն զանգվածային պատվաստումը: «Չնայած այն բանին, որ մինչ օրս լրացուցիչ պատվաստում են անցել մեր շուրջ 140 հազար համաքաղաքացիներ, եւս նույնքան մարդ դեռ պետք Է պատվաստում անցնի, որպեսզի կարմրուկը մեզնից ձեռք քաշի: Առայժմ կարմրուկը մեզնից չի հեռանում: Սովորաբար, այսպիսի շոգին կարմրուկի տարածումը դադարում Է, սակայն մեր իրականության մեջ դա տեղի չունեցավ: Օրական դարձյալ 5 – 10 դեպք Է հայտնաբերվում»,- հայտարարել Է Իմնաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին