Կարևոր իրադարձություններ

Տեսակցության այցելած կալանավորի մոր մոտից հայտնաբերվել է հեռախոս

12 Հունիս, 2019 12:29
Տեսակցության այցելած կալանավորի մոր մոտից հայտնաբերվել է հեռախոս

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Ինչպես հայտնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին