Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը

12 Հունիս, 2019 10:51
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը: Այս մասին հայտնում է armtimes.com:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում է վերացնել մարտի 11-ի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) որոշումը, որով նա իրավաչափ էր ճանաչել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին