Կարևոր իրադարձություններ

Ջրաշենում անձրեւաջրերից հեղեղվել են մի քանի տների նկուղներ

12 Հունիս, 2019 10:21
Ջրաշենում անձրեւաջրերից հեղեղվել են մի քանի տների նկուղներ

Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացել է հորդառատ անձրև. ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի բնակելի տան նկուղներ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տան նկուղները:

Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից:

 

Լրահոս

Դիտել ավելին