Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

12 Հունիս, 2019 10:09
ՀՀ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունը հունիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Այն վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին