Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Կառավարությունը տարեկան միջոցառումների ծրագիրն առայսօր չի ընդունել. կա´մ անփութություն է, կա´մ այն չեն տարբերում 5-ամյա ծրագրից

12 Հունիս, 2019 09:49
«Հրապարակ». Կառավարությունը տարեկան միջոցառումների ծրագիրն առայսօր չի ընդունել. կա´մ անփութություն է, կա´մ այն չեն տարբերում 5-ամյա ծրագրից

«Փետրվարի 14-ին ԱԺ-ն ընդունել է կառավարության 5-ամյա ծրագիրը, սակայն տարեկան միջոցառումների ծրագիր առայսօր չի ընդունվել։ Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ըստ տարիների հաստատում է 5-ամյա ծրագրում նախանշված ծրագրերի ու միջոցառումների առաջնահերթությունները և տարեկան կտրվածքով ծրագիրը զետեղում կառավարության կայքում, որտեղ բոլոր թվականներինը կա՝ սկսած 2000-ից, բացի 2019-ից, ընդ որում՝ փաստաթուղթն ընդունվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին կեսին։

Երեկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ուշանում, ե՞րբ է ընդունվելու 2019 թ․ տարեկան միջոցառումների ծրագիրը։ Նա սկսեց համոզել, որ մայիսի 16-ին ընդունվել է, բայց միասին կայքում նայեցինք և պարզեցինք, որ միայն հնգամյա միջոցառումների ծրագիրն է առկա։ Հետո «կռուտիտի» ժանրում նախարարը սկսեց համոզել, որ տարբերություն չկա դրանց միջև՝ 5-ամյա ծրագիրը բաշխվում է տարիների վրա, սակայն նախկինում և´ 5-ամյա ծրագիր էր ընդունվում, և´ յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին։

Կա՛մ գործ ունենք կառավարության անփութության հետ, կա՛մ կառավարությունը չի տարբերում տարեկան ծրագիրը 5-ամյա ծրագրից, կա՛մ էլ նպատակն այն է, որ տարեվերջին չմեղադրենք այս կամ այն կետը չկատարելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին