Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

«Հրապարակ». Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի հարցով

12 Հունիս, 2019 08:48
«Հրապարակ». Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի հարցով

«Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։ 

Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ և իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և դրանից հետևություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։

Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման և այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։ Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Իմ քայլում» երեկ դիրքորոշում չէին հայտնում սպասվող քվեարկության վերաբերյալ՝ ասելով, թե դեռ պետք է հանդիպեն ու լսեն թեկնածուին։ 

Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը նախատեսվում է այսօր։ Բայց «Իմ քայլում» որոշումները ոչ թե խմբակցությունն է կայացնում, այլ Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին