Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հայտարարել է, որ Զելենսկին իր քաղաքացիությունը վերադարձնելիս պայմաններ չի առաջադրել

11 Հունիս, 2019 22:40
Սաակաշվիլին հայտարարել է, որ Զելենսկին իր քաղաքացիությունը վերադարձնելիս պայմաններ չի առաջադրել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելիս իր առաջ պայմաններ չի դրել:  

Զելենսկին մայիսի 28-ին հրամանագրով վերադարձրել է Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Վերջինս հաջորդ իսկ օրը վերադարձել է Ուկրաինա:

«Նա առավոտյան զանգահարեց ինձ և ասաց. «Ես վերադարձնում եմ քաղաքացիությունը»: Որևէ պայման չի եղել»,- ինչպես հաղորդում է  «Ռիա-նովոստի»-ն, ասել է Սաակաշվիլին: Միաժամանակ, նա ավելացրել է, որ իր քաղաքացիությունը վերադարձնելու հարցը «չի համաձայնացվել որևէ մեկի հետ»:

Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, որտեղ նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր: 2015-ի աշնանը Սաակաշվիլին մուտք է գործել ուկրաինական քաղաքականություն, երբ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել է Օդեսայի նահանգապետ, մինչ այդ տրամադրելով Ուկրաինայի քաղաքացիություն: Սակայն 2016-ի նոյեմբերին Պորոշենկոն հեռացրել է Սաակաշվիլիին պաշտոնից՝ հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման մասին խոստումները, այլ նաև զգալիորեն վատթարացրել է շրջանի տնտեսական վիճակը:   

 

Լրահոս

Դիտել ավելին