Կարևոր իրադարձություններ

1 նախարար եւ 6 փոխնախարար՝ մեկ կադրում. ԿԳ նախարարը լուսանկարներ է հրապարակել

11 Հունիս, 2019 22:05
1 նախարար եւ 6 փոխնախարար՝ մեկ կադրում. ԿԳ նախարարը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր բոլոր վեց տեղակալների հետ է:

Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո, հիշեցնենք, երբ Կրթության եւ գիտության նախարարության հետ միավորվեցին մշակույթի եւ սպորտի նախարարությունները, Հարությունյանի տեղեկալների թիվն էլ երեքից դարձավ վեց: Փոխնախարարներից երեքը՝ Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը եւ Արեւիկ Անափիոսյանը համակարգում են կրթության եւ գիտության ոլորտները, երկուսը՝ Արայիկ Խզմալյանը եւ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը՝ մշակույթի, իսկ Գեւորգ Լոռեցյանը մշակույթի ոլորտները

 

Լրահոս

Դիտել ավելին