Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների կողմից ավագանու անդամի մերձավորի նկատմամբ ծեծի վերաբերյալ ՀՔԾ կողմից հարուցվել է քրգործ

11 Հունիս, 2019 21:38
Հեղինակ՝ Դավիթ Խաժակյան
Ոստիկանների կողմից ավագանու անդամի մերձավորի նկատմամբ ծեծի վերաբերյալ ՀՔԾ կողմից հարուցվել է քրգործ

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից և գործի թե անմիջակամ թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին