Կարևոր իրադարձություններ

Սիրիայում օդային և ծովային գործողություններում ռուս զինվորականները շոշափելի արդյունքների են հասել

16 Հոկտեմբեր, 2015 12:25
Սիրիայում օդային և ծովային գործողություններում ռուս զինվորականները շոշափելի արդյունքների են հասել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Սիրիայում օդային ևծովային գործողություններում ռուս զինվորականները շոշափելի արդյունքների են հասել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, Պուտինը նշել է, որ ոչնչացվել են ահաբեկիչների կառավարման տասնյակ կետեր, զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ և զինտեխնիկա։

Նա նաև հորդորել է ուշադիր լինել ԱՊՀ երկրների սահմաններում առկա իրավիճակին, ապահովել հակաահաբեկչական արդյունավետ գործունեություն, տեղեկությունների մշտական փոխանակում կատարել։

«Հատկապես պետք է հսկել ԱՊՀ–ի արտաքին սահմանները»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ տարբեր հաշվարկներով՝ ԻՊ–ի շարքերում ԱՊՀ երկրների 5-7 հազար ներկայացուցիչ կա։

 

Լրահոս

Դիտել ավելին