Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը

11 Հունիս, 2019 20:25
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը

ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, որն ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում:

Ինչպես հաղորդում է, որ «Комсомольская правда. Самара» կայքը, Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել: Տղային հաջողվել է փրկել: Մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել:

Աղբյուրը նշում է, որ պատանիները ջրում խաղալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է երկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

Փրկարարների խոսքով՝ ողբերգական իրադարձության վայրում ավազ էին արդյունահանում, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին