Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

11 Հունիս, 2019 20:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին