Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

ԱՆ-ն մտադիր է պետբյուջեից լրացուցիչ գումար ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը անվճար դարձնելու համար

11 Հունիս, 2019 19:21
ԱՆ-ն մտադիր է պետբյուջեից լրացուցիչ գումար ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը անվճար դարձնելու համար

Առողջապահության նախարարությունը մտադիր է պետական բյուջեից լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

«2020 թվականի բյուջեն եւս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչեւ 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-նշեց նախարարը:

Թորոսյանը հայտնեց, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին