Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

11 Հունիս, 2019 18:42
Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ջրբացթողումները սկսվել են հունիսի 9-ից, ու հունիսի 10-ի դրությամբ արդեն լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 1 միլիոն 405 հազար խորանարդ մետր:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 10-ին Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա:

Արփա-Սեւան թունելային ջրատարով 2019 թվականի ապրիլից մինչեւ հունիսի 10-ը Սեւանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 827 հազար խորանարդ մետր ջուր: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին