Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում չեն բացառել 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու հնարավորությունը

11 Հունիս, 2019 18:33
Ռուսաստանում չեն բացառել 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու հնարավորությունը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ապագայում սոցիալ-աշխատանքային պայմանագիրը կարող է հիմնված լինել 4-օրյա աշխատանքային շաբաթվա վրա, գրում է РИА Новости-ն:

«Տեխնոլոգիական գործընթացը ոչ միայն աշխատատեղերի կրճատման է հանգեցնում, այլև աշխատաժամանակի: Շատ հավանական է, որ ապագայում սոցիալ-աշխատանքային պայմանագիրը 4-օրյա աշխատանքային հիմքով կազմվի»,- ասել է վարչապետն Աշխատանքի միջազգային համաժողովի ժամանակ:

Մեդվեդևի խոսքով՝ ռուսներին հաջողության հասնելու մրցապայքարում կարող է սպառնալ քրոնիկ հոգնածությունն ու մշտական սթրեսը, որն իր հերթին կարող է զգալիորեն անդրադառնալ արտադրական աշխատանքի և երկրի տնտեսական ցուցանիշների վրա:

Վարչապետը որպես ապացույց բերել է նորզելանդական ընկերության օրինակը, որը 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելուց հետո մեկ աշխատանքային ժամվա հաշվով արտադրողականության 20% աճ է գրանցել, մինչդեռ աշխատակիցների մոտ սթրեսի մակարդակն իջել է:

 

Լրահոս

Դիտել ավելին