Կարևոր իրադարձություններ

Չեխովի փողոցում ծեծի ենթարկված 16-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

11 Հունիս, 2019 13:28
Չեխովի փողոցում ծեծի ենթարկված 16-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

Երեւանի Չեխովի փողոցում ծեծված 16-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան գիտակից է, ներկա պահին կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի լրատվական ծառայությունից: Նշվում է, որ երեխան անցնում է անհրաժեշտ հետազոտություններ եւ նրա վիճակի մասին տեղեկություններ կհաղորդվեն լրացուցիչ:  

Ավելի վաղ համացանցում տարածվել էր պատգարակի վրա գտնվող տղայի լուսանկարը, որն արել էին ականատեսները: Օգտատերերը փորձում էին այդպիսով գտնել նրա ծնողներին: Նշվում էր, որ անհայտ անձինք տղային ծեծել են Չեխովի փողոցում, ապա հեռացել:

Միջադեպի մասին մեր հարցմանը ոստիկանությունից դեռեւս չեն պատասխանել:

 

Լրահոս

Դիտել ավելին