Կարևոր իրադարձություններ

Հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանին ծեծել է ու նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններր կատարել. կրթահամալիրի 18-ամյա սանին մեղադրանք է առաջադրվել

11 Հունիս, 2019 12:25
Հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանին ծեծել է ու նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններր կատարել. կրթահամալիրի 18-ամյա սանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում և 2018թ. հունվարի 13-ին, հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան: Այսպես՝ 2017թ. դեկտենբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 


 

Լրահոս

Դիտել ավելին