Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոնային արդարադատության հարթակների մոնիտորինգ առկա խնդիրները վերհանելու և Արդարադատության նախարարություն ներկայացնելու համար

01 Հունիս, 2019 12:20
Էլեկտրոնային արդարադատության հարթակների մոնիտորինգ առկա խնդիրները վերհանելու և Արդարադատության նախարարություն ներկայացնելու համար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ և Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի համագործակցությամբ «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ծառայությունների մոնիտորինգ» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրը մոնիտորինգի միջոցով փորձելու է բացահայտել www.e-request.am և www.e-draft.am  հարթակների ու պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում ծագած խնդիրներն ու նախանշելու է լուծման ուղիների քայլերը:

Ծրագրի տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով՝ իրենց նպատակն է բացահայտել էլեկտրոնային արդարադատության  հարթակների և միասնական գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման առկա խնդիրները ու նպաստել դրանց վերացմանը՝ բարձրացնելով դրանցից օգտվելու թիրախային և շահառու խմբերի վստահությունն ու հնարավորությունները:

«Ծրագիրն իրականացնելու նպատակով հարցումներ և հարցազրույցներ են իրականացվելու Երևանում և մարզերում՝ պարզելու էլ. հարթակներից և սպասարկման գրասենյակներից օգտվելու արդյունավետությունը և առկա խոչընդոտող գործոնները»,- ասաց Խաչատրյանը: 

Արման Խաչատրայանը նշեց, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, քանի որ աշխատանքները շարունակվում են:

«Դրանց ավարտից հետո մոնիտորինգի արդյունքների և ՀՀ արդարադատության նախարարության ու մյուս պետական մարմինների մասնակցությամբ քննարկումների արդյունքներով բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակում կկատարենք և կներկայացնենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նշեց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին