Կարևոր իրադարձություններ

Հունական կղզիների մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, զոհերի թվում երեխաներ կան

11 Հունիս, 2019 12:21
Հունական կղզիների մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, զոհերի թվում երեխաներ կան

Հունական Լեսբոս կղզու ափերից ոչ հեռու ներգաղթյալներով լի նավ է շրջվել, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, հաղորդում է Reuters գործակալությունը: Զոհերի թվում 2 երեխա, 4 կին և 1 տղամարդ են:

Առափնյա անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 57 մարդու: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Զոհերի ազգության կամ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հայտնի է, որ Թուրքիայի տարածքից բազմաթիվ գաղթականներ փորձում են հատել Էգեյան ծովը փոքր նավերով:

 

Լրահոս

Դիտել ավելին