Կարևոր իրադարձություններ

Հայաստանից Արցախին տրամադրվող բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկով. հայտարարություն

11 Հունիս, 2019 11:55
Հայաստանից Արցախին տրամադրվող բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկով. հայտարարություն

Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է՝ ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները, չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող  նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց», - ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին