Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

58 բացահայտում՝ մեկ օրում. պոռնկագրական նյութերի տարածում, ավազակություն

11 Հունիս, 2019 11:34
58 բացահայտում՝ մեկ օրում. պոռնկագրական նյութերի տարածում, ավազակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 3-ական, կաշառակերության 2, անձի առեւանգման, ավազակության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, որսագողության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, ապրանքային նշանի օգտագործման, մերձավոր ազգականի տեսակցությանը խոչընդոտելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, ապօրինի կերպով զենք, զինամթերք իրացնելու եւ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մահվան ելքով մարմնական վնասվածքի եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին