Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ընդդիմադիր նոր կառույց է ձևավորվում, որը դեռ չի բացում փակագծերը

11 Հունիս, 2019 08:25
«Փաստ». Ընդդիմադիր նոր կառույց է ձևավորվում, որը դեռ չի բացում փակագծերը

««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել և դրա համար ցանկանում է իրա­վական կարգավիճակ ստանալ՝ գրանցվե­լով որպես իրավաբանական անձ: 

Այս տե­ղեկությունները մեզ հետ զրույցում հաս­տատեց նախաձեռնության ղեկավար Աղ­վան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակ­ցությունն ունենալու համար մի քանի օր առաջ Արդարադատության նախարարու­թյան պետական ռեգիստր ենք հանձնել համապատասխան փաստաթղթերը, որ­պեսզի գրանցվենք որպես հասարակա­կան կազմակերպություն»:

Իսկ ինչ է նշանակում ակտիվանալ կամ «իրական մասնակցություն»: Նախաձեռնության ղեկավարը մանրամասներ չի նշում՝ ասելով, թե դրանց մասին իրենք կխոսեն հաջորդիվ: «Հ/կ-ի գրանցումը են­թադրում է, որ այսուհետ հանդես ենք գա­լու հրապարակային գործողություններով հասարակական-քաղաքական դաշտում: Կոնսուլտացիաներ ենք վարում գործըն­կեր կառույցների, քաղաքական գործիչ­ների և կուսակցությունների հետ: Սա ևս մեկ ընդդիմադիր կառույց է, որը չի հա­մակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ», - ասում է մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին