Կարևոր իրադարձություններ

«Փաստ». 188 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, 6 գործ ուղարկվել է դատախազություն

11 Հունիս, 2019 08:15
«Փաստ». 188 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, 6 գործ ուղարկվել է դատախազություն

«Հաշվի առնելով, որ 2018թ. պաշտոնյաների տարեկան հայտարա­րագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մա­յիսի 31-ը, «Փաստը» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթի­կայի հանձնաժողով մի շարք հարցադրումներ էր ներկայացրել, մաս­նավորապես, թե պաշտոնյաներից քանիսը չեն կատարել օրենքի պա­հանջը: Խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ, թե 2019թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 4-ը պաշտոնյաներից քանիսը չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրերը, նրանցից քանիսն են նախազգուշացվել, քանիսն են տուգանվել: 

Բացի այդ, հետաքրքրվել էինք, թե նույն ժամանակա­հատվածում կան հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներ, որոնց գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ Էթիկայի հանձնաժողովից մեզ են փոխանցել 2018 թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վիճակն արտացոլող տվյալները: 

«Մինչև 2019թ. մայիսի 31-ը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողով 3238 հայտարարագրման պարտավո­րություն ունեցող պաշտոնատար անձանցից չեն ներկայացվել 188 հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագ­րեր»,-հայտնել են հանձնաժողովից:

Անդրադառնալով հարցադրումների երկրորդ հատվածին՝ հավելել են. «Սկսած 2019 թ. հունվարի 1-ից՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված ան­ձանց հայտարարագիրը հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հանձնաժողովի կողմից հարուցվել է 9 վարչական իրավա­խախտման վերաբերյալ գործի վարույթ: Արդյունքում 4 գործի վա­րույթ կարճվել է, իսկ 5-ի գործով կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը»:

Ինչ վերաբերում 2019 թ հունվարի 1-ից պաշտոնական պարտա­կանությունները դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայ­տարարագիր չներկայացնելուն, ապա հանձնաժողովի փոխանցմամբ, այս առնչությամբ հարուցվել է 24 վարչական իրավախախտ­ման վերաբերյալ գործի վարույթ. «Արդյունքում 6 գործի վարույթ կարճվել է, իսկ 18 գործով կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը»: 

Հանձնաժողովից հայտնել են նաև, որ 2018 և 2019 թթ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 6 գործ՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին