Կարևոր իրադարձություններ

Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

10 Հունիս, 2019 22:31
Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Նախիջևանում շարունակվում են հունիսի 8-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները. գրում է ermenihaber-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված են մոտ 5.000 զինվոր, 200 միավոր  զրահամեքենա և տանկ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 180 հրթիռ և հրանոթ։

Զորավարժության նպատակն է փորձի փոխանակումը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։

Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 11-ին։ 


 

Լրահոս

Դիտել ավելին