Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Իշխանության կողմից նոր ձևավորվող ընդդիմության, այդ թվում՝ «Ադեկվադի» անդամների հանդեպ հետապնդումները վտանգավոր նախադեպեր են ստեղծում. ՌԱԿ

10 Հունիս, 2019 20:54
Իշխանության կողմից նոր ձևավորվող ընդդիմության, այդ թվում՝ «Ադեկվադի» անդամների հանդեպ հետապնդումները վտանգավոր նախադեպեր են ստեղծում. ՌԱԿ

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում, հատկապես վերջին ամիսներին, ներհասարակական դիսկուրսներում ատելության թեմայի արծարծման կապակցությամբ։ Այս մասին նշված է կուսակցության հայտարարության մեջ:

 Այն ներկայացնում ենք ստորև.

«Հայ հանրության շարունակական բաժանումը մերոնքականների և ուրիշների, հեղափոխականների և հակահեղափոխականների¸ սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, արդեն հատել է վտանգավորության աստիճանը՝ սպառնալով թե՛ հայ ժողովրդի միասնությանը և թե՛ պետության անվտանգությանը։

 Այս առումով հատկապես մտահոգիչ են նոր-նոր ձևավորվող քաղաքական ընդդիմության նկատմամբ չթաքցված բռնաճնշումերը, որոնք արտահայտվում են ներկա իշխանությունների հանդեպ յուրաքանչյուր քննադատությանը ատելությամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակույթի» ձևավորմամբ։

Մասնավորապես «Ադեկվատ» կոչվող քաղաքական շարժման անդամների հանդեպ շարունակական հետապնդումները, նրանց նկատմամբ բռնաճնշումների կոչերը, որոնք պարբերաբար հնչում են իշխանության եկած քաղաքական ուժի անդամների կողմից, վտանգավոր նախադեպեր են ստեղծում։ Հատկապես մտահոգիչ է առանց պատճառաբաննության վերջիններիս շարունակական ձերբակալության փաստերը։

Չգնահատել այդ ամենն այլ կերպ՝ քան քաղաքական հետապնդում ու այլակարծության ճնշման փորձ¸ հնարավոր չէ։ Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին