Կարևոր իրադարձություններ

2018-ին ՔԿ-ն կոռուպցիայի փաստով 1233 քրեական գործ է հետաքննել

10 Հունիս, 2019 20:03
2018-ին ՔԿ-ն կոռուպցիայի փաստով 1233 քրեական գործ է հետաքննել

2018-ին ՔԿ ստորաբաժանումներում կոռուպցիայի փաստով 1233 քրեական գործ է հետաքննվել: Հունիսի 10-ին ԱԺ Պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկմանն այս մասին հայտարարեց  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցին:

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ 2017-ի համեմատ նման դեպքերի քանակը ավելացել է 691-ով:

«Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 մարդ, իսկ որպես ամբաստանյալներ բերման է ենթարկվել 658 մարդ:

Ընդ որում 585 քաղաքացիներին ներկայացվել է մեղադարնք, իսկ 190 քաղաքացիների դեմ հայցեր են ներկայացվել: 1233 քրեական գործերով քրեական գործ է հարուցվել 398 պաշտոնատար անձնաց նկատմամբ, որոնցից 16-ը կասկածյալներ են, իսկ 3882-ը՝ մեղադրյլաներ», - բացատրեց Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին