Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

10 Հունիս, 2019 19:44
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին