Կարևոր իրադարձություններ

Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցումը՝ «Մատչելի տրանսպորտ» ծրագրի թիրախում

10 Հունիս, 2019 17:26
Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցումը՝ «Մատչելի տրանսպորտ» ծրագրի թիրախում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Մատչելի տրանսպորտ» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց տրանսպորտային միջոցների հարմարեցման համար նախատեսված բյուջետային ծախսերի մշտադիտարկմանն ու դրանց հանրայնացմանը: Նպատակն է աջակցել Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
 
Image result for թեքահարթակ ավտոբուս
 
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ 2014 թվականին ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի Երևան քաղաքում ավտոբուսները պետք է համալրվեն վերելակային հարմարանքներով այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն դրա համար:
 
«2015-2016 թվականներին 96 միլիոն դրամի չափով գումար է ծախսվել 25 վերելակային հարմարանքների ձեռքբերման և տեղադրման վրա: 2017 թվականին արդեն անհրաժեշտություն է եղել վերանորոգել դրանք և դրա վրա ծախսվել է լրացուցիչ ևս 12 միլիոն դրամ: 2019 թվականին իրականացված մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ 25-ից միայն 1 ավտոբուսի վերելակային համակարգն է աշխատում»,- նշում է Վարդուհի Արամյանը:
 
 
«Մատչելի տրանսպորտ» ծրագրի ղեկավար Վարդուհի Արամյանը նշում է, որ արդեն բավականին արդյունքներ ունեն.
 
«Իրականացրել ենք ամբողջ գնումների գործընթացի մշտադիտարկում, աշխատում ենք գրեթե բոլոր դերակատարների հետ, ովքեր ներգրավված են այդ շղթայում՝ սկսած Երևանի քաղաքապետարանից, վերջացրած շահառուներով ու այդ ավտոբուսների վարորդներով: Մասնակցային մոնիտորինգ ենք անցկացրել, ինչը թույլ է տալիս վերլուծություն անել, արդյունքների մասին խոսել»,- ասում է նա:
 
 

Freedom of information center together with "Armenian Camp" Language and Sailing School NGO in the framework of "Informed Armenia" project has started implementing "Accessible transport" sub-grant project, which is co-funded by the European Union.

The project aims at monitoring and broadening the budget expenditures for the adaptation of people with mobility difficulties in the city of Yerevan. The goal is to assist citizens with mobility difficulties in Yerevan to increase the efficiency of transport services. 

According to the project manager, a relevant decision was made in 2014, according to which buses in Yerevan should be equipped with elevators though they are not intended for it.

"In 2015-2016, 96 million drams have been spent on acquiring and installing 25 elevators in buses. In 2017 it was necessary to repair the buses and additional 12 million AMD was spent on it. Our monitoring conducted in 2019 shows that only 1 bus works from 25," notes Varduhi Aramyan.

Varduhi Aramyan, head of the Affordable Transport Program, notes that they already have quite good results.

"We have monitored the entire procurement process, working with almost all people involved in this chain, starting with Yerevan Municipality, ending with beneficiaries and drivers of those buses. We have conducted a participatory monitoring, which allows us to analyze and speak about the results, " she said.

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին