Կարևոր իրադարձություններ

Անկարայում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր. Լուսանկարներ

10 Հունիս, 2019 18:14
Անկարայում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր. Լուսանկարներ

Թուրքիայի Անկարա նահանգում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Անկարայի նահանգապետարանը հաղորդում է, որ ջրհեղեղի հետևանքով արդեն կա 3 զոհ, որոնցից մեկը կին է։ Տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ մի շարք փողոցներ փակվել են. հաղորդում է ermenihaber-ը: 

Ամենաշատ տեղումները բաժին են ընկել Չանքայա և Էթիմեգութ շրջաններին։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD), ինչպես նաև Անկարայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործի են դրվել  փրկարար ջոկատներ և մեծ թվով տեխնիկա։ 

Թեմայի շուրջ հայտարարություն է արել Անկարայի նորընտիր քաղաքապետ Մահսուր Յավաշը։ Ըստ նրա՝  ջրհեղեղի տարածման պատճառ են դարձել Անկարայում ենթակառուցվացքային խնդիրները։  Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև մի շարք շենք-շինությունների: 

 

Լրահոս

Դիտել ավելին