Կարևոր իրադարձություններ

Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի զորամասեր

10 Հունիս, 2019 18:05
Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի զորամասեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նախորդ շաբաթ չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի մարզում տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցերի նպատակն էր պարզել ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված մի շարք ահազանգերի հավաստիությունը, զորամասերի անձնակազմի հետ քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր, տեղում ծանոթանալ զորամասերի սոցիալ-կենցաղային և բժշկական սպասարկման պայմաններին:

Այցերի ընթացքում զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել է նաև կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացմանն ու նրանց առաջխաղացմանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին