Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Դուշանբեում անցկացվելիք գագաթնաժողովին. լրատվամիջոցներ

10 Հունիս, 2019 18:00
Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Դուշանբեում անցկացվելիք գագաթնաժողովին. լրատվամիջոցներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, հաղորդում է Sputnik գործակալության տաջիկական տարբերակը:

Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Չինաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի և Շրի Լանկայի նախագահները, ինչպես նաև կազմակերպության մնացյալ անդամ երկրների վարչապետեր, փոխվարչապետեր և արտգործնախարարներ:

Պատվիրակությունների ղեկավարները գագաթնաժողովին մասնակցելուց բացի մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին ԱՓՎՄԽ նախագահությունը Չինաստանից փոխանցվել էր Տաջիկստանին: Կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները հատուկ հանդիպում էին անցկացրել, որի ժամանակ խորհրդակցության գործադիր տնօրեն էր նշանակվել տաջիկ Խաբիբոլլո Միրզոևը: Նրա թեկնածությունն արժանացել էր 27 անդամ երկրների միաձայն հավանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին