Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տվեց Արթուր Հովհաննիսյանին

10 Հունիս, 2019 17:23
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տվեց Արթուր Հովհաննիսյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել: ԿԸՀ-ն արձանագրությունը կազմել է հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել մայիսի 31-ին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին ստորագրել էր ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին