Կարևոր իրադարձություններ

Ժամեր առաջ բերման ենթարկված Արթուր Դանիելյանը ազատ է արձակվել

10 Հունիս, 2019 17:03
Ժամեր առաջ բերման ենթարկված Արթուր Դանիելյանը ազատ է արձակվել

«Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանը քիչ առաջ ազատ է արձակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնից:

Նա ժամեր առաջ բերման էր ենթարկվել սպառնալիք հնչեցնելու կասկածանքով:

 «Ադեկվատ» ՀԿ-ի անդամներից մեկի փոխանցմամբ՝ Արթուր Դանիելյանը բերման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք սպառնալիք հնչեցնելու կասկածանքով:

Ըստ ամենայնի՝ Արթուր Դանիելյանը բերման էր ենթարկվել երեկ ասուլիսի ընթացքում հնչեցրած հետեւյալ խոսքերի համար. «...Էս ամեն ինչ արդյունքում շուտով կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին