Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

10 Հունիս, 2019 16:42
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում կայացած համայնքային ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ, Արարատի մարզի Սիս համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գյուղապետի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանը հաղթել է ստանալով 386 քվե։ Երկորդր տեղում է անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը (223 ձայն), իսկ երրորդ տեղում խանութի վաճառողուհի Սիրանուշ Աղաջանյանն է (48 ձայն):

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում առաջադրվել էր 4 թեկնածու: Այստեղ 2394 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1113 մարդ։ Հաղթել է գյուղապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը, ով ստացել է 623 ձայն: Երկրորդ տեղում է Արտյոմ Եփրեմյանը (170 ձայն): Երրորդ տեղը զբաղեցրել է Աշոտ Դավթյանը (153 ձայն) եւ 4-րդ տեղում է Վալերի Դալօղլանյանը (141 ձայն):

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու: Հաղթել է գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 ձայն: Նրա միակ մրցակից Բաբիկ Հակոբյանը (Մարտունու ԳԳՄ հսկիչ) ստացել է 255 ձայն:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց ընտրություններին մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Նրա մրցակից Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է ընդամենը 8 ընտրող:

Շիրակի մարզի Անուշավան համայնքում առաջադրվել էր 2 թեկնածու: Հաղթել է գործող գյուղապետ Երվանդ Հակոբյանը, ով ստացել է 519 ձայն, իսկ նրա միակ մրցակից Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել անհատ ձեռնարկատեր Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Նրա մրցակից մենատնտես Ալեքսան Սարիբեկյանի օգտին քվեարկել է 195 ընտրող:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում գյուղապետի թեկնածու էր առաջադրվել երեք հոգի: 1495 հոգուց ընտրություններին մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե: Երկրորդ տեղում է Գրիգոր Մանուկյանը (164 ձայն), իսկ երրորդ տեղում է Գեւորգ Մելիքյանը՝ (130 ձայն):

 

Լրահոս

Դիտել ավելին