Կարևոր իրադարձություններ

Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի. ԱԻՆ

10 Հունիս, 2019 16:33
Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի. ԱԻՆ

Հունիսի 10-ին ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողանալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին