Կարևոր իրադարձություններ

Հունաստանում հրկիզել են թուրք դիվանագետներին պատկանող ավտոմեքենաները

10 Հունիս, 2019 16:30
Հունաստանում հրկիզել են թուրք դիվանագետներին պատկանող ավտոմեքենաները

Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք դիվանագիտական ներկայացուցիչների հետ պատահածը: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ անհայտ անձինք առավոտյան բենզինով հրկիզել են Սալոնիկի տարբեր հատվածներում կայանված երկու ավտոմեքենա:

Ավտոմեքենաներից մեկը պատկանել է Սալոնիկում Թուրքիայի առևտրայի հարցերով կցորդ Սերքան Բուրալըին: Նրա մեքենան հրկիզվել է հենց նրա տան առջև:

Կարճ ժամանակ անց  մոտավորապես 1կմ հեռավորության վրա հրկիզել են միջազգային կառույցում աշխատող թուրք կնոջ ավտոմեքենան: Հրշեջ ջոկատներին հաջողվել է մարել կրակը, վնասվել են շրջակայքում գտնվող այլ անձանց պատկանող ավտոմեքենաները:Տուժածներ չկան:

Հունաստանի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին